Լավրովը վստահ է, որ Արևմուտքը փորձում է վնասել դաշնակցային հարաբերությունները ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում 

Մանրամասներ

Արևմտյան երկրները փորձում են վնասել դաշնակցային հարաբերությունները ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում, մայիսի 13-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Regnum-ը։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ կապված այն փորձերը, որոնք ձեռնարկում են մեր արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, նատօականները։ Փորձեր՝ ուղղված տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելուն՝ վնասելով հարաբերությունները ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- ասել է Լավրովը Դուշանբեում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո։

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաքում կայացել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը։