Բուհերում ակցիա իրականացնողները բերման ենթարկվեցին

Մանրամասներ

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամներն իրազեկման ակցիա էին իրականացնում բուհերում՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում և Երևանի պետական համալսարանում։

Այնուհետև նրանք  Աբովյան փողոցում նստացույց իրականացրեցին՝ կոչ անելով քաղաքացիներին՝ միանալ իրենց պայքարին։

Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին նստացույցի ընթացքում ոստիկանությունը բերման ենթարկեց։  Այս պահին բերման ենթարկվածների թիվը հայտնի չէ։