Դեկտեմբերի 21-ին ՌԴ ՊՆ-ում ելույթ ունենալիս Վլադիմիր Պուտինը նշեց, որ եթե ՆԱՏՕ-ի հրթիռները տեղակայվեն Ուկրաինայում, ապա դրանց թռիչքի ժամանակը մինչև Մոսկվա կկրճատվի մինչև 7-10 րոպե, հավելելով, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն անընդունելի է, և որ դա Մոսկվայի համար կարմիր գիծ է: Սա էր Ուկրաինա զորք մտցնելու իբր թե ռացիոնալ հիմնավորումը:
Ռուսական զորքը մտավ Ուկրաինա, և դրա արդյունքում Ֆինլանդիան և Շվեդիան որոշեցին դառնալ ՆԱՏՕ անդամ: Երեկ, այդ երկներ ժամանած, ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայնեցրել է բրիտանական ռազմական նավատորմի մուտքի թույլվությունը սկանդինավյան երկների ծովային տարածք: Այսինքն, այսուհետ բրիտանական սուզանավից արձակված հրթիռը Պետերբուրգ կարա հասնի` 15, իսկ Մոսկվա մոտ 40 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ: Ու ոչ մի Իսկանդեր այդ սուզանավը չի կարող խոցել, տո չի էլ հասցնի փորձել... Էլ չասեմ, որ այս ամենի արդյունքում ՌԴ սահմանների մոտ տեղակայված ՆԱՏՕ-ի զորքը տասնապատկվել է` հասնելով մոտ 40,000-ի:
Ինձ ինչ-որ բան հուշում ա, որ մեզ «փրկել» փորձող բառիգները Մոսկվայից ստանում են ոչ միայն ակտիվանալու հրահանգ, այլ նաև` այդ ակտիվության «հստակ ծրագիր»: Ակնհայտ է, որ նույն մարդն էր հաշվել, թե Ուկրաինա մտնելու պլանը և թե Փաշինյանին սանձելու ծրագիրը...
Արթուր Դանիելյան
0Comments