Խուզարկում են ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանը

Մանրամասներ

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողներն այս պահին խուզարկություն եմ իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի բնակարանում։

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս հայտնի չէ՝ ինչ գործի շրջանակներում է իրականացվում, սակայն ակնհայտ է, որ այս քաղաքական շոուի հերթական բեմադրումն է։ 

«Սա հերթական գործողությունն է, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարացնելն է, փորձել անհասկանալի գործերի միջոցով մեկուսացնել քաղաքացիներին, քաղաքական ուժերի, այդ թվում, ՀՅԴ գործողությունները կասեցնել։ Աննորմալություն է, մի օր բոլորը պատասխան են տալու»,- ասաց Մինասյանը։