Կտրուկ նվազել է ԵՄ-ից ու Չինաստանից արտահանումը Ռուսաստան

Մանրամասներ

Եվրամիության 27 երկրներից ապրանքների արտահանումը Ռուսաստան 2022 թվականի մարտին արժեքային արտահայտությամբ նվազել է 55%-ով՝ մինչև 3,42 մլրդ եվրո՝ նախորդ տարվա մարտի 7,65 մլրդ եվրոյի համեմատ, ըստ Եվրոստատի՝ մայիսի 11-ին թարմացված տվյալների։

Չինաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման գործառնական տվյալներ են հրապարակվել նաև ապրիլի ամսվա համար. այդ մատակարարումները նվազել են 25,8%-ով և կազմել 3․8 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։