Իշխան Սաղաթելյանին առաջադրել են անցումային վարչապետ, Լևոն Քոչարյանին՝ Երեւանի քաղաքապետ․ Ստյոպա Սաֆարյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Իշխան Սաղաթելյանին առաջադրել են անցումային վարչապետ, Լևոն Քոչարյանին՝ Երեւանի քաղաքապետ, մինչեւ վերջինս այդ ցատկահարթակից գա հիմնական պոստին...: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Այս արցախաշունչ պաշտոնաբաժանման պարագայում պատահական չէ հրապարակ գալիս Վազգեն Մանուկյանը՝ հիշեցնելու համար՝ «բա անցումային վարչապետի թեկնածուն ես չէ՞ի...»:

Վանեցյանն էլ կարծես թե հասկացել է, որ վերմակը լրիվ իրենց վրա են քաշել, թեպետ հանուն արդարության՝ վերմակ չկա էլ, մաշվել է...: Դրա համար կհայտարարեն, որ իրենցից կախված ամեն ինչ արեցին, Իշխանի ժամանակավոր պաշտոնը չի ստացվում չմիացող «ժողովրդի» պատճառով, հետեւաբար մնում է, որ քայլացվող երթը գնա դեպի «հիմնական» պաշտոնի՝ քաղաքապետի աթոռը վերցնելու... Ու այստեղ գնում է կինոն...

Հրապարակում շատ «արցախաշունչ» վիճակ է...»,- հավելել է Սաֆարյանը: