Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Հանրապետության տարածքում մայիսի 11-ի  ցերեկը, 12-ի գիշերը, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում, 12-ի և 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, մայիսի 14-ին, 15-ի և 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի ցերեկը կնվազի 2-4, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով: