Սյունիքի մի շարք պաշտոնյաների հարազատներ, ունենալով նարկոլոգիական և հոգեբուժական խնդիրներ, ստացել են վարորդական իրավունքի վկայական

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնում պաշտոնական կեղծիք կամ անփութություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ 

Ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքի ավագ  օպերլիազորը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, ովքեր հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու մեջ։ 

Ըստ կայքի՝ վերջիններիս գործողություններով խախտվել է ՀՀ կառավարության կողմից վարորդական վկայականներ ստանալու համար սահմանված կարգը։ Իսկ Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից՝ այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանց մի մասը Սյունիքում ճանաչված պաշտոնյաների, քրեական պատմություններով հայտնի անձինք են։ 

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։