Բուրբոքն ու Զելենսկին հանդիպել են Կիևում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Կիևում կայացել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հայտնելով, որ համապատասխան լուսանկարը մայիսի 10-ին Twitter-ում հրապարակել է Գերմանիայի ԱԳՆ-ն։

«Ուկրաինան կարող է հույս դնել մեր աջակցության վրա, ոչ միայն ռազմական և ոչ միայն այսօր»,- հանդիպման ժամանակ ասել է նախարարը։

Ավելի վաղ նա բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։

Բուրբոքը դարձել է Գերմանիայի կառավարության առաջին ներկայացուցիչը, ով այցելել է Ուկրաինա 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։