Եվրոպան պետք է լիակատար վերահսկողություն ունենա. Չինաստանի նախազգուշացումը՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Տերությունների միջեւ առճակատումը, որն առաջացել է Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով, կարող է ավելի լուրջ եւ երկարաժամկետ սպառնալիք դառնալ համաշխարհային խաղաղության համար, քան բուն ճգնաժամը, ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Սի Ծինփինն ասել է, թե Չինաստանը կարծում է, որ Եվրոպան պետք է լիակատար վերահսկողություն ունենա եվրոպական անվտանգության վրա, հաղորդել է Չինաստանի պետական հեռուստատեսությունը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ Ֆրանսիան ակտիվ դեր կխաղա Չինաստանի եւ ԵՄ-ի միջեւ կապերի խթանման գործում, քանի որ նախագահում է ԵՄ-ում: