Ակնհայտ ա, որ սա ինչ-որ մեկին օգուտ ա տալիս, ուղղակի չեմ հասկանում Նիկոլի քյարը... Արթուր Դանիելյան

Մանրամասներ

1

Շատ տարօրինակ զուգադիպություն ա. անցած տարի հենց էս օրերին Ադրբեջանական զորքը մտավ Սև լիճ: Մեր «ընդդիմադիրները» միանգամից պնդեցին, որ դրանով Ալիևը փորձում է օգնել Փաշինյանին ընտրությունների շեմին: Թե ինչու՞մ էր էդ օգնությունը կայանում ոչ մեկ չասեց, իսկ ինձ առաջին անգամ բլոկեցին այդ հարցը տալու համար:

Հիմա էլ Ալիևի օգնականը բռնել, ելույթ ա ունեցել, որտեղ եսիմ խի անդրադարձել ա Հայաստանի ներքաղաքական թեմաներին ու քննադատել մեր «ընդդիմադիր» փրկիչներին, հետն էլ հիշացրել, թե որ գյուղերը պիտի հանձնվեն Ադրբեջանին: Էս մեր փրկիչներն էլ նորից պնդում են, որ սա աջակցություն է Նիկոլին: Ես էլ դե նորից բան չեմ հասկանում... սրա ի՞նչն ա աջակցություն: Չէ, ակնհայտ ա, որ սա ինչ-որ մեկին օգուտ ա տալիս, ուղղակի չեմ հասկանում Նիկոլի քյարը...

Բայց հալալ ա ադրբեջանցիքին, երախտամոռ չեն, Քարագլուխը ստացան, հմի իրանց փայ պատիվն են տալիս Քարագլուխը իրենց հանձնողներին: Նիկոլս էլ Քարագլխի թեման լավ փչեց, վերցրեց գնաց ցարից գարանտիաներ շորթեց ու հիմա հով լռվել ա շատ լավ իմանալով, որ ինչ թուղթ էլ լինի ստորագրողը ինքն է, մինչև չստորագրի իրան պահելու են:

Այ սենց էլ ապրում ենք...

Արթուր Դանիելյան