Տավուշում գտնվող 7 անկլավները և Տիգրանաշենը պետք է վերադարձվի Ադրբեջանին՝ Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում․ Ադրբեջանի ԱԳՆ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանին անկլավների վերադարձի (Տավուշի մարզում գտնվող 7 անկլավները և Տիգրանաշենը) և այլ հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում: Այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Այդ հողերն Ադրբեջանի տարածքներ են: Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կքննարկվի այդ շրջանակում: Այդ հարցերը կքննարկվեն և կլուծվեն»,- ասել է Խալաֆովը: