Երբևէ այսքան վստահ չեմ եղել, որ Ուկրաինան կհաղթի. Ջոնսոն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում։ Այդ մասին վարչապետն ասել է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ թվիթերյան էջում  հրապարակված ուղերձում։

«Ես երբևէ այսքան վստահ չեմ եղել, որ Ուկրաինան կհաղթի. Ուկրաինան կլինի ազատ և ինքնիշխան, Ուկրաինան նորից կհառնի»,- ասել է Ջոնսոնը։

Նա վստահեցրել է, որ Բրիտանիան Ուկրաինայի կողքին ուս-ուսի կկանգնի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան օգնում է Ուկրաինային զենք տրամադրելով։ Իսկ պատերազմից հետո, ըստ Ջոնսոնի, Բրիտանիան կօգնի վերականգնել Ուկրաինան և պաշտպանել ապագա հնարավոր ագրեսիայից։