Գերմանիան պատրաստվում է ռուսական գազի անջատմանը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Գերմանիայի կառավարությունը գաղտնի գործողությունների ծրագիր է պատրաստում, եթե Ռուսաստանը միակողմանիորեն որոշի անջատել գազը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ Reuters-ի՝ պլանը, որը պատրաստվում է էկոնոմիկայի նախարարության կողմից, նախատեսում է հրատապ օգնություն՝ վարկերի տեսքով էներգետիկ ընկերություններին, ինչպես նաև կառավարության վերահսկողության տակ առնել էներգետիկ հիմնական ձեռնարկությունները: