Պուտինն ու նրա շրջապատը կրկնօրինակում են նացիստներին. Ուոլես

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը պատրաստվում է մայիսի 9-ի առավոտյան իր ելույթում ասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսական վերնախավը կրկնօրինակում են Երկրորդ համաշխարհային պատերազմի նացիստներին և իրենց գործողություններով խլում են ֆաշիստական ​​Գերմանիայի դեմ տարած հաղթանակի հիշողությունը, գրում է BBC-ն։

«Ներխուժելով Ուկրաինա՝ Պուտինը, նրա մերձավոր շրջապատը և նրա գեներալները կրկնօրինակում են 70-ամյա ֆաշիզմն ու բռնակալությունը՝ կրկնելով անցյալ դարի տոտալիտար ռեժիմների սխալները»,- պատրաստվում է ասել Ուոլեսը՝ ելույթ ունենալով Լոնդոնում շքերթի մեկնարկից քիչ առաջ։

Ելույթի տեքստը, ինչպես ընդունված է Բրիտանիայում, նախապես ուղարկվել է թերթերի խմբագիրներին։

«Նրանց ապօրինի և անօրինական ներխուժումը Ուկրաինա, հարձակումներն անմեղ քաղաքացիների և նրանց տների վրա, զանգվածային վայրագությունները, ներառյալ կանխամտածված վայրագությունները կանանց և երեխաների նկատմամբ, այս ամենը ոչնչացնում է զոհերի հիշատակը և այն հեղինակությունը, որը ժամանակին Ռուսաստանն ուներ աշխարհում», ասվում է նախարարի ելույթում։

Շոտլանդական գվարդիայի նախկին կապիտան Ուոլեսի խոսքով՝ պրոֆեսիոնալ զինվորները սարսափում են ռուսական բանակի պահվածքից, որն անընդհատ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը և միևնույն ժամանակ չի կարողանում հասնել իր նպատակներին։