Թուրքիայում հյուրանոցների զանգվածային վաճառք է սկսվել

Մանրամասներ

Թուրքական առողջարաններում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել. «թեժ» ամառային սեզոնին ընդառաջ 704 հավաստագրված հյուրանոց է վաճառքի հանվել, որոնք չեն հաղթահարել աճող ծախսերը եւ ընդհանուր ճգնաժամը, որում հայտնվել է Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը, գրում է Турпром-ը:

Թուրքական զբոսաշրջային ոլորտը լուսաբանող ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ աստղեր ունեցող հյուրանոցները կազմել են շուկայում տուրիստական ոլորտի օբյեկտների թվում առկա առաջարկների կեսը:

Ինչ վերաբերում է հավաստագրված հյուրանոցներից ձերբազատվելուն, որոնք վերջին տվյալներով 704-ն են, ապա դրանցից 217-ը հատուկ հավաստագիր ունեն, որոնցից 99-ը՝ հինգաստղանի, 164-ը՝ չորսաստղանի, 169-ը՝ երեքաստղանի, 28-ը՝ երկաստղանի եւ 28-ը՝ մեկաստղանի:

Հյուրանոցների վաճառքի մասին ամենաշատ հայտարարությունները տրվել են Մուղլայում, որտեղ գտնվում են Բոդրում, Մարմարիս հանրահայտ առողջարանները: