Սպասվում է անձրև և ամպրոպ٫ քամու ուժգնացում

Մանրամասներ

Հանրապետության տարածքում մայիսի 7-10-ը, 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի գիշերն առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Մայիսի 7-11-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևելյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 7-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 11-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: