Պատերազմի ժամանակ զոհեր են լինում․ Հասկացա՛նք․․․ Դուք ամեն գնով փորձում եք Ալիևին արդարացնել. Լուսինե Բադալյան. Տեսանյութ

Մանրամասներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը ԶԼՄ–ներին մեղադրում է 44–օրյա պատերազմը հրահրելու մեջ Հայաստանի վարչապետ Փաշինյանին մեղավոր հանելու համար։

«Դուք ամեն գնով փորձում եք Ադրբեջանի նախագահին արդարացնել, պատերազմի մեղքը գցելով Նիկոլ Փաշինյանի վրա։ Այն դեպքում, երբ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը հարձակվել էր  եւ Հայաստանը պարտավոր էր պաշտպանել իր սահմանները եւ մտնել էդ պատերազմի մեջ, դուք ամբողջ աշխարհին համոզում եք, որ Ալիեւը մեղք չունի եւ պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ վարչապետը պատերազմ չի հրահրել»,– ասաց Լուսինե Բադալյանը։

Պատգամավորն ասաց, թե Փաշինյանի հետ միասին կրում են պատասխանատվությունը։