Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ռուս պաշտոնյաներին հարցաքննության կանչելու մի քանի ծանուցագիր է հրապարակել: Դրանք վերաբերում են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, գրում է ՏԱՍՍ-ը։
Գլխավոր դատախազության կայքի համապատասխան բաժնում հրապարակվել են նաև ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի ծանուցագրերը:
Դատական կանչերից յուրաքանչյուրը պահանջում է հարցաքննություններ անցկացնել մայիսի 16-ին, 17-ին և 18-ին:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել Շոյգուին, Մեդվեդևին, Մատվիենկոյին
Մանրամասներ
0Comments