Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը ոչինչ չեք կարող փաթաթել․ Սաղաթելյանը՝ Տեր-Պետրոսյանին

Մանրամասներ

1

Մեր ժողովրդի վզին հնարավոր չի զիջում փաթաթել, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին․

«Հարգելի պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր 1997 և 98 թվականներին, որ հնարավոր չէ, պետք է զիջել, աշխարհը մեր դեմ է, Սերգո ջան լավ չես ապրի քանի դեռ Արցախը չենք զիջել։ Կյանքը ցույց տվեց, որ քո փոխարեն եղավ այլ իշխանություն և մենք Արցախը չզիջեցինք ու զարգացանք։

2018-ին իշխանության եկան քո գաղափարները կրողներն ու հոգեզավակները, որոնք Արցախի 72 տոկոսը տվեցին։ Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը ոչինչ չեք կարող փաթաթել»։

Ինչպես դու էիր ասել, ազգակործան պատուհասի հետ սեղան նստելու հարց չունենք, հավելել է Սաղաթելյանը՝ ի պատասխան Փաշինյանի հետ սեղանի շուրջ նստելու՝ առաջին նախագահի առաջարկին։