Ղազախստանը Տիգրան Քեոսայանին պերսոնա նոն գրատայի կարգավիճակ կտա

Մանրամասներ

1

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցի հեռուստահաղորդավար և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսնուն՝ Տիգրան Քեոսայանին, պերսոնա նոն գրատայի կարգավիճակ տալու գործընթաց է սկսել։ Այս մասին գրում է Tengrinews.kz-ը՝ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այբեկ Սմադիյարովին հղումով։

«Նույն օրը մենք սկսեցինք մեր երկիր մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում Քեոսայանին ընդգրկելու գործընթացը, դիվանագիտական ​​պրակտիկայում երբեմն դա օգտագործում ենք»,- ասել է նա։

Ազատություն ռադիոկայանի ղազախական ծառայության այն հարցին, թե Քեոսայանի կոնկրետ որ խոսքերն է ԱԳՆ-ն վիրավորական համարում, Սմադիյարովը պատասխանել է.

«Բոլոր բառերը, հնչերանգը, բառերի իմաստը և, ընդհանրապես, Ղազախստանի ու ղազախների հասցեին ասված նրա խոսքերը»։ ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ «չգիտի»՝ որքան է տևում սև ցուցակում ներառելու գործընթացը, սակայն շեշտել է, որ այդ «հարցն արագ լուծվում է»։