Եվրոպայի արևելքում զորքեր տեղաբաշխելիս ՆԱՏՕ-ն չի հետևելու Ռուսաստանի հետ 1997 թվականի համաձայնագրին

Մանրամասներ
ա

1997 թվականի Ռուսաստան – ՆԱՏՕ հիմնարար ակտը դաշինքին հետ չի պահի Եվրոպայի արեւելքում ռազմական ներկայության ընդլայնումից: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը, որի խոսքը մայիսի 4-ին մեջբերում Է բրիտանական Financial Times թերթը:

«ՆԱՏՕ – Ռուսաստան ակտը տակավին այստեղ Է: Բայց դրա բովանդակությունը մեզ չի արգելք չի ստեղծի մեր պլաններն իրականացնելիս,- ասել Է բարձրաստիճան զորապետը:- Այս պահին քաղաքական մակարդակում ընդհանուր կարծիքն այն Է, որ մենք չենք վերացնում (համաձայնագիրը), բայց այն մեզ չի հետ չի պահի մեր կողմից անհրաժաշտ գործողություններից»: Բաուերը նաեւ պնդել Է, որ վերջին ամիսներին փորձել Է կապվել Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Գերասիմովի հետ, սակայն դա իրեն չի հաջողվել:

Ռուսաստան – ՆԱՏՕ հիմնարար ակտը, որն ստորագրվել Է 1997 թվականին, մասնավորապես, հռչակում Է, որ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն դադարում են միմյանց դիտել ոպես հակառակորդների եւ հրաժարվում են Էական ռազմական ուժերի տեղաբաշխումից միմյանց սահմանների մոտ: Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին Է ուղարկել անվտանգության երաշխիքների առաջարկություններ, որոնց մեջ մտել են դեպի արեւելք հետագա ընդլայնումից դաշինքի հրաժարման իրավաբանորեն ամրագրման, ինչպես նաեւ նրա ռազմական ենթակառուցվածքը 1997 թվականի սահմաններ վերադարձնելու պահանջներ: Հունվարի վերջին Վաշինգտոնը եւ Բրյուսելը Մոսկվային են հաձնել իրենց գրավոր պատասխանները, որոնցից հետեւում Է, որ Արեւմուտքը Ռուսաստանի համար սկզբունքային զիջումների չի գնացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: