Մակրոնը Ելիսեյան պալատում գաղտնի ընդունել է Սարկոզիին. Figaro

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ելիսեյան պալատում գաղտնի ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, հայտնում է Figaro թերթը։

Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը գաղտնի հանդիպել է Սարկոզիի հետ առավոտյան՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ։

Հանդիպման մասնակիցները ցանկացել են գաղտնի պահել իրենց զրույցի բովանդակությունը։

Ապրիլի սկզբին Էմանուել Մակրոնը հերքել էր իր և Սարկոզիի միջև «գաղտնի պայմանավորվածության» առկայությունը, ըստ որի՝ նախկին նախագահը, նախագահական ընտրություններում Մակրոնին աջակցելու փոխարեն, կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում։