Բաքուն փակել է օդային տարածքը ՌԴ ռազմական ինքնաթիռների համար՝ ՀՀ-ի հետ փոխադրումները խափանելու համար. The Azeri Times

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են ռուսական ռազմական ինքնաթիռների համար իրենց օդային տարածքը փակելու մասին։

Ադրբեջանական The Azeri Times պարբերականը տեղեկացրել է, որ Թուրքիայից հետո իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար փակել է նաեւ հարեւան Ադրբեջանը։ Պարբերականի տվյալներով՝ դա կապված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական բեռների փոխադրումը խախտելու մտադրության հետ։

«Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար։ Արդյունքում՝ ռուսական ինքնաթիռները, որոնք Հայաստանից Ռուսաստան ռազմական բեռներ էին փոխադրում, ստիպված էին թռչել Իրանի եւ Դոնի Ռոստովի՝ Կասպից ծովի վրայով»,- տեղեկացրել է The Azeri Times պարբերականը։

Չնայած այս տվյալներին՝ պաշտոնական որեւէ հայտարարություն ադրբեջանական եւ ռուսական կողմերի ներկայացուցիչներից առայժմ չի ստացվել։ Դա չի բացառում այն հավանականությունը, որ տեղեկությունը կրում է սադրիչ բնույթ։

«Անգամ եթե Ադրբեջանն իսկապես փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար, դա կրիտիկական չէ, չնայած հաստատ կարող է ազդել լոգիստիկայի վրա։ Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Բաքուն պետք է մտածի հետեւանքների մասին»,- նշել է Авиа.про-ի մասնագետը։