Լավրովը պատասխանել է Պուտինի առողջության մասին հարցին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իտալական Mediaset Italia մեդիաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի մասին Արևմուտքում հնչող վարկածները։

Պատասխանելով ՌԴ ղեկավարի առողջական վիճակը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին, Լավրովը խորհուրդ է տվել կապ հաստատել օտարերկրյա առաջնորդների հետ, որոնք վերջերս շփվել են նախագահ Պուտինի հետ։

«Հարցրեք օտարերկրյա առաջնորդներին, որոնք վերջերս շփվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին»,- ասել է նա: