Այդպես վարվել չի կարելի. Զելենսկին Թուրքիային մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկակի ստանդարտներ է անվանել Թուրքիայի գործողությունները, որը միաժամանակ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային և հյուրընկալում ռուս զբոսաշրջիկներին։ Այս մասին նա հայտարարել է Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Թուրքիան մի կողմից հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, օրինակ, զբոսաշրջային երթուղիների պատրաստումը։ Հատկապես ռուսական զբոսաշրջության համար»,- ասել է Զելենսկին։

Նրա կարծիքով, դա չպետք է տեղի ունենա, եթե Թուրքիան ու Ուկրաինան ցանկանում են բարեկամական հարաբերություններ ունենալ։

«Այդպես վարվել չի կարելի, դա երկակի ստանդարտներ է։ Սա անարդար է»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին թուրքական իշխանություններին հորդորել է ընտրություն կատարել։