ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ էմբարգոյի սահմանումն առավել հավանական է դարձել

Մանրամասներ

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տալիս Ռուսաստանից նավթի ներկրումն արգելելու Եվրամիության ծրագրերին: «Վերջերս տեղի ունեցած նախնական բանակցությունների ընթացքում, որոնք առնչվում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերերորդ փաթեթին, Գերմանիան պարզ հասկացրել է, որ կողմ է էմբարգոյի սահմանմանը»,- հաղորդում է dpa գործակալությունը:

Ինչպես հայտնում է գործակալությունը, ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ էմբարգոյի սահմանումն առավել հավանական է դարձել: Այդ միջոցին այժմ դեմ են հանդես գալիս միայն Հունգարիան, Ավստրիան, Սլովակիան, Իսպանիան, Իտալիան եւ Հունաստանը:

Դիվանագետների խոսքով՝ Սլովակիան եւ Հունգարիան ընդդիմանում են էմբարգոյի շուտափույթ սահմանմանը ռուսական նավթից չափազանց մեծ կախում ունենալու պատճառով:

Միեւնույն ժամանակ Հարավային Եվրոպայի երկրներում լուրջ մտավախություն ունեն՝ կապված սպառողների համար էներգիայի գնաճի հետ:

Աղբյուրի տվյալներով՝ Եվրահանձնաժողովը մտադիր է արդեն առաջիկա օրերին պատժամիջոցային վեցերերորդ փաթեթը սահմանել ՌԴ-ի դեմ: