Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ

Մանրամասներ

Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ, եւ ոստիկանությունը  իր  անելիքները գիտի: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, որը նույնպես Ֆրանսիայի հրապարակում էր:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանության մեծաթիվ ուժերի կենտրոնացումը հանրահավաքի վայրում, Հովհաննիսյանը ասաց, որ ծառայություն են կատարում, միշտ էլ կատարել են ծառայություն:

Նա նաեւ նշեց, որ Սիսիանում խումբ է բռնվել, որը զենք է ունեցել, սակայն հրաժարվեց մեկնաբանել, թե այդ անձիք որեւէ առնչություն ունեն հանրահավաքի հետ, թե` ոչ:

Փոխոստիկանապետը հերքեց նաեւ մարզերի ճանապարներին ոստիկանական ստուիգումներ իրականացնելու մասին լուրերը: