Դիմում եմ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, զանգե՛ք ինձ, ուղիղ խոսենք․ Արթուր Վանեցյան. Տեսանյութ

Մանրամասներ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ուղիղ եթերում դիմել է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին: Նա նշել է, որ որևէ դեպքում սադրանքի չեն դիմելու:

Արթուր Վանեցյանը կոչով դիմել է ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։

«Պարոնայք գեներալներ, դիմում եմ ձեզ որպես  գեներալ, և իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու ձեզ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ․այն հանցագործությունների մասին է խոսքը, որի մասին դուք հայտնել եք ձեր հաղորդարություններում։ Իմ հեռախոսահամարը, տեղը բոլորդ գիտեք։ Եթե կան օպերատիվ տեղեկություներ, որ այսօր մեր հանրահավաքին ինչ-որ մարդիկ, ինչ-որ խմբեր փորձելու են ապօրինություններ անել, ուժ գործադրել, զենք կիրառել և այլն, խնդրում եմ ուղիղ զանգեք, եկեք խոսենք, խոսենք և ես պատրաստ եմ ձեզ աջակցել այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում