Իսրայելի ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձդնեստրից

Մանրամասներ
ա

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին սեղմ ժամկետներում հեռանալ Մերձդնեստրից՝ կապված անվտանգության իրավիճակի հետ: Այս մասին ասվում է հրեական պետության ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մերձդնեստրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացմամբ, ինչպես նաեւ այնտեղ բնակվող իսրայելցիներին օգնություն տրամադրելու հնարավորությունների սահմանափակմամբ պայամանավորված՝ խորհուրդ է տրվում հեռանալ Մերձդնեստրից հնարավորինս շուտ»,- ասվում է փաստաթղթում:

Երեքշաբթի առավոտյան Մերձդնեստրում անհայտ անձինք շրջանային ռադիոկայանի  երկու ալեհավաք են պայթեցրել բնակավայրում: