Մաքսանենգ և չհայտարարագրված ապրանքներ՝ հայ-իրանական սահմանին

Մանրամասներ

1

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված  ապրանքների Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: 

Այսպես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները համատեղ իրականացրել են մի շարք գործողություններ: Վերջերս ակտիվացել է համագործակցությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ:

Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում համատեղ գործողությունների արդյունքում, հայ-իրանական սահմանին մաքսային զննության ենթարկված տրասնպորտային միջոցներում հայտնաբերված մաքսանենգ և չհայտարարագրված ապրանքների դեպքերով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն: