Գերմանիան ուսումնասիրում է Ուկրաինա ինքնագնաց հաուբիցներ ուղակելու հնարավորությունը

Մանրամասներ
ա

Գերմանիան ուսումնասիրում է Ուկրաինա ինքնագնաց հաուբիցներ ուղակելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Reuters-ին հայտնել է Գերմանիայի ուժային կառույցների անանուն աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ, Բեռլինն այս հարցով բանակցություններ է վարում Նիդերլանդների կառավարության հետ:

Նախօրեին Բունդեսթագում պատգամավորների մեծամասնությունը կողմ էր քվեարկել փաստաթղթի օգտին, որով կոչ էր արվում կառավարությանն ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը: