Մենք տեսնում ենք մեր դերը Երեւանի և Բաքվի մերձեցմանը նպաստելու գործում. Զախարովա

Մանրամասներ
ա

Աջակցելով Երեւանին եւ Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիշեցնեմ, որ դրանք նախապատրաստվել են Բաքվում, կառուցողական արձագանք են ստացել Երեւանից։ Կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների համաձայնեցման համար։ Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի եւ Երեւանի միջեւ սկզբունքային տարաձայնություններ կան։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի մերձեցմանն օգնելու գործում»,- ասել է Զախարովան։