Հաջորդը գնելու եմ Coca-Cola-ն, որ դրա մեջ լինի կոկաին․ Իլոն Մասկ

Մանրամասներ
ա

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերջին մի քանի ժամում մի շարք հաղորդագրություններ է թողել իր ձեռք բերած Twitter սոցիալական ցանցում, որոնք բուռն քննարկումներ են առաջացրել օգտատերերի շրջանում։

Միլիարդատերը նշել է, որ ցանկանում է Twitter-ը հնարավորինս զվարճալի և հետաքրքիր դարձնել: Գրառումներից մեկում Մասկն ասել է, որ իր հաջորդ գնումը լինելու է Coca-Cola-ն.«Հաջորդը գնելու եմ Coca-Cola-ն՝ կոկաինը դրա բաղադրության մեջ վերադարձնելու համար»:

Մեկ այլ գրառման մեջ Մասկն ասել է, որ պատրաստվում է գնել Mc'Donalds-ը, որպեսզի վերջապես կարողանա սարքի բոլոր պաղպաղակի մեքենաները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկը 44 միլիարդ դոլարով ձեռք է բերել Twitter սոցիալական ցանցը։