Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը գրեթե կրկնապատկել է ԵՄ երկրներին հանածո վառելիքի վաճառքից իր եկամուտները: Նույնիսկ վաճառքների ընդհանուր անկման պայմաններում էներգակիրների գների աճը, ըստ Ֆիննական էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների CREA կենտրոնի, Մոսկվային բերել է մոտ 62 միլիարդ եվրո:
Ռուսական նավթի, ածուխի և գազի ներմուծումը Եվրամիություն պատերազմի երկու ամիսների ընթացքում կազմել է մոտ 44 միլիարդ եվրո։ Համեմատության համար նշենք, որ ամբողջ անցած տարվա ընթացքում այդ գումարը կազմել է 140 մլրդ եվրո կամ ամսական մոտ 12 մլրդ։
Հիմնական գնորդը մնում է Գերմանիան։ Չնայած Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին իր իշխանությունների բոլոր հավաստիացումներին, պատերազմի երկու ամիսների ընթացքում նա ներմուծել է 9 միլիարդ եվրոյի էներգառեսուրսներ։
0Comments