Ռուսական զորքերը պետք է վտարվեն Ուկրաինայի տարածքից, այդ թվում՝ Ղրիմից․ Ուկրաինայի հաղթանակը հրամայական է ողջ Արևմուտքի համար. Լոնդոն

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը սահմանել է այն խնդիրները, որոնք, Մեծ Բրիտանիայի կարծիքով, պետք է լուծվեն ուկրաինական պատերազմի ժամանակ։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը պետք է վտարվեն Ուկրաինայի օկուպացված տարածքից, այդ թվում՝ Ղրիմից։

Նրա ելույթը Լոնդոնի Լորդ քաղաքապետի նստավայրում կայացած ընդունելության ժամանակ այս հակամարտությունում Բրիտանիայի նպատակների ամենացայտուն արտահայտությունն էր մինչ օրս, գրում է BBC-ն:

Ուկրաինայի հաղթանակը, ըստ Թրասի, ռազմավարական հրամայական է ողջ Արևմուտքի համար։

Լիզ Թրասը հստակ հասկացրել է, որ Արևմուտքը պետք է օգտագործի իր տնտեսական հզորությունը ապագայում նման ագրեսիայի կրկնությունը կանխելու համար, ներառյալ պաշտպանական ծախսերի ավելացումը և բոլոր առկա տնտեսական լծակները Ռուսաստանին արևմտյան շուկաներից դուրս մղելու համար:

Նա նաև ընդգծել է, որ Արևմուտքը պետք է օգնի զարգացնել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև այլ երկրների պաշտպանական կարողությունները, որոնց կարող է սպառնալ Ռուսաստանի ռազմական ագրեսիան, նշելով Մոլդովան և Վրաստանը։

Իր ելույթում Թրասը ևս մեկ անգամ զգուշացրել է նախագահ Պուտինին Ուկրաինայում հաղթանակի հասնելու և պատերազմը որպես նոր աշխարհակարգ հաստատելու կատալիզատոր օգտագործելու հնարավորությունից զրկելու անհրաժեշտության մասին։

«Եթե Պուտինին հաջողվի, դա կհանգեցնի անհավատալի տառապանքների ամբողջ Եվրոպայի համար և սարսափելի հետևանքների՝ ամբողջ աշխարհի համար: Մենք այլևս երբեք ապահով չենք զգա»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: