Նախագահն ստացել է Ռոբերտ Խաչատրյանին ԲՏԱ նախարար նշանակելու մասին առաջարկը

Մանրամասներ
ա

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է  Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

NEWS.am-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը: