Մակրոնի վրա լոլիկներ են նետել. Տեսանյութ

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա մի քանի լոլիկ են նետել Սերժի քաղաք կատարած այցի ժամանակ, ըստ Թերթի՝ հայտնում է BFMTV-ն։

Հեռուստաալիքով հեռարձակված կադրերում երևում է, որ մի քանի լոլիկ թռչում են դեպի Մակրոնը, որը գտնվում է ամբոխի կենտրոնում: Դրանից հետո նախագահական գվարդիան արագ հովանոց է բացում Ֆրանսիայի առաջնորդի գլխին՝ նրան պաշտպանելու համար։ Այնուհետեւ հեռարձակումն ընդհատվել է մի քանի վայրկյանով։