Երևանում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար էր

Մանրամասներ
ա

Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր: Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին:

Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր:

Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»:

Նշենք, որ Սոնան ծնվել ու մեծացել էր էր Արտաշատի՝ Բերքանուշ գյուղում: Անցած տարի էր ամուսնացել Երևանում էր բնակվում: