Երկու նախկին նախագահները՝ երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ղեկին. Մարգվելաշվիլին ընդունել է Սաակաշվիլիի առաջարկը

Մանրամասներ
ա

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կդառնա երկրի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, հայտնում է «Ռուսթավի-2»-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նա առաջարկ է ստացել իր նախորդից՝ այժմ բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիից, իսկ կուսակցությունն արդեն որոշում է կայացրել։ Հաղորդվում է, որ Մարգվելաշվիլին հրաժարվել է հանդիպել լրագրողների հետ, իսկ հեռախոսով ո՛չ հերքել ու ո՛չ էլ հաստատել է այդ տեղեկությունը։

Մարգվելաշվիլին նախագահ է դարձել 2013 թվականին։ Վերջին շրջանում նա բացահայտորեն աջակցում էր ընդդիմությանը։