Ֆրանսիացիները գանգատվում են ավիատոմսերի զգալի թանկացումից. France 3

Մանրամասներ
ա

Հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո ավիատոմսերի արժեքի աճը դժգոհություն Է առաջացնում Ֆրանսիայի քաղաքացիների շրջանում: Այդ մասին հաղորդել Է France 3-ը:

Հաղորդվում Է, որ չվանցումներն արտասահման տարվա ընթացքում թանկացել են միջին հաշվով 6,1 տոկոսով, իսկ անդրծովյան տարածքներ՝ 13,5 տոկոսով:

Օռլի օդանավակայանում ուղեւորներից մեկը լրագրողներին պատմել Է, որ առաջ Գվադելուպու մեկնելն արժեր շուրջ 500 եվրո, իսկ այժմ գումարը կարող Է հասնել հազար եվրոյի:

Նման իրադրություն Է ստեղծվել Մարտինիկու թռիչքների արժեքի կապակցությամբ: Air France ավիաընկերությունում, իր հերթին, տարիֆների աճը կապել են վառելիքի թանկանալու հետ:

«Ուկրաինայի իրադրությունն առաջացրել Է նավթի գների զգալի աճ եւ, հետեւաբար, կերոսինի «…», որին բաժին Է ընկնում ընկերությունների ծախսերի 20-ից մինչեւ 30 տոկոսը»,-պարզաբանել են մամուլի ծառայությունում:

Ուկրաինայի դենացիֆիկացման եւ ապառազմականացման ուղղությամբ հատուկ ռազմական գործողությունն առիթ Է դարձել արեւմտյան երկրների համար, որպեսզի նրանք ուժեղացնեն պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա:

Մասնավորապես, սահմանափակումները վերաբերել են բանկային հատվածին եւ բարձրատեխնոլոգիական արտադրանքի մատակարարումներին: Սկսել են ավելի բարձր հնչել ռուսական Էներգակիրներից հրաժարվելու կոչերը:

Դրա հետ մեկտեղ Եվրոպան արդեն բախվել Է վառելիքի գների աճին եւ դրանով պայմանավորված պարենային գնաճին, ինչն առաջացրել Է բնակչության դժգոհությունը: Եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը մարտ ամսվա արդյունքներով արագացել Է, հասնելով 7,4 տոկոսի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: