Անկախ Ուկրաինան կտևի շատ ավելի երկար, քան Վլադիմիր Պուտինը. ԱՄՆ պետքարտուղար

Մանրամասներ
ա

«Մենք չգիտենք, թե որքան կշարունակվի այս պատերազմը, բայց մենք գիտենք, որ ինքնիշխան, անկախ Ուկրաինան կտևի շատ ավելի երկար, քան Վլադիմիր Պուտինը: Եվ Ուկրաինային մեր աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական հաջողություն չենք տեսնում»: Այսօր Ուկրաինայում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։

«Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը թուլանա այնքան, որ նա այլևս չկարողանա անել այն, ինչ արեց Ուկրաինա ներխուժման ժամանակ: Նրանք արդեն կորցրել են մեծ ռազմական հնարավորություններ, և մենք ցանկանում ենք, որ նրանք չկարողանան դա շատ արագ կրկնել»: Զելենսկու հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ով ևս պետքարտուղարի հետ միասին գտնվում է Ուկրաինայում։