ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան. կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով

Մանրամասներ
ա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի հեղինակավոր «Raisina Dialogue» համաժողովի աշխատանքներին: Համաժողովին մասնակից ԱԳ նախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Տեղի կունենա նաև Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հնդկաստանի գործարար կենտրոն համարվող Մումբայ քաղաքում: