Ռուսաստանի հարավում թռիչքների արգելքը երկարաձգվել է 10-րդ անգամ

Մանրամասներ
ա

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական և հարավային տասնյակ օդանավակայաններում մարդատար ինքնաթիռների թռիչքների արգելքի երկարաձգման մասին։

Արգելքը վերաբերում է Անապային, Բելգորոդին, Բրյանսկին, Վորոնեժին, Գելենջիկին, Կրասնոդարին, Կուրսկին, Լիպեցկին, Դոնի Ռոստովին, Սիմֆերոպոլին (2014 թվականին Ռուսաստանին բռնակցված) և Էլիստային։

Արգելքն այժմ ուժի մեջ է մինչև մայիսի 1-ը։ Սա արդեն 10-րդ երկարաձգումն է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից։