Էդմոն Մարուքյանն այս տարի բնակարան ու ավտոտնակ է նվեր ստացել Երևանում․ հայտարարագիր

Մանրամասներ
ա

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը  պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրել է ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր։Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Ըստ հայտարարագրի՝ Էդմոն Մարուքյանը 2022–ին 1 բնակարան և 1 ավտոտնակ է նվեր ստացել  Ավան թաղամասում, 1 բնակարան ունի Վանաձորում, որը ձեռք է բերել հիպոտեկով 2021թ-ին։ Նվիրատուի վերաբերյալ տվյալներ հայտարարագրում նշված չէ։

Տրանսպորտային միջոցներից հայտարարգել է 1 ավտոմեքենա՝ գնված 2018թ-ին։ Որպես բանկային հաշվի մնացորդ հայտարարգրել է 1,487,000.00 դրամ, 1,380.00 ԱՄՆ դոլար, 1,075.00 եվրո, 4,200,000.00 դրամ, իսկ որպես կանխիկ դրամ Էդմոն Մարուքյանը հայտարարգել  է 3,500.00 ԱՄՆ դոլար։