Ջոնսոնը Պուտինին համեմատել է կոկորդիլոսի հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն քիչ հավանական է համարում այն, որ Ուկրաինան և Ռուսաստանը կարող են խաղաղություն հաստատել բանակցությունների միջոցով: Այս համատեքստում նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները համեմատել է «կոկորդիլոսի» հետ գործ ունենալու հետ, գրում է theguardian.com-ը։

«Ես իսկապես չեմ տեսնում, թե ինչպես ուկրաինացիները կարող են հեշտությամբ նստել և գալ ինչ-որ համաձայնության: Ինչպե՞ս կարող ես բանակցել կոկորդիլոսի հետ, երբ քո ոտքը նրա ծնոտների մեջ է», - ասել է Ջոնսոնը Հնդկաստան թռիչքի ժամանակ:

«Կարծում եմ՝ շատ դժվար է տեսնել, թե ինչպես կարող են ուկրաինացիները հիմա բանակցել Պուտինի հետ՝ հաշվի առնելով նրա ակնհայտ բարեխղճության բացակայությունը և նրա ռազմավարությունը, որն ակնհայտ է, այն է՝ փորձել կլանել և գրավել Ուկրաինան, որքան կարող է, և հետո, գուցե, ուժի դիրքերից ինչ-որ բանակցություններ վարել կամ նույնիսկ հերթական գրոհը սկսել Կիևի վրա»,- ասել է վարչապետը։

Ջոնսոնն ասել է, որ ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիան և Հյուսիսատլանտյան դաշինքի մնացած անդամները պետք է շարունակեն Ուկրաինային զենք մատակարարելու ռազմավարությունը։ Նա նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «բավականին մաքսիմալիստական դիրքորոշում» է որդեգրել Դոնբասում պատերազմի վերաբերյալ՝ Դոնեցկում և Լուգանսկում ռուսական բոլոր զորքերը դուրս մղելու հավակնություններով։

«Սակայն Ղրիմի հարցում նրանք այնքան էլ մաքսիմալիստական չեն», - ասել է Ջոնսոնը: