Գերմանիան մինչեւ տարեվերջ կդադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը․ ԱԳՆ ղեկավար

Մանրամասներ
ա

Գերմանիան մինչեւ տարեվերջ կդադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը, հաղորդում է Reuters-ը։

«Ես ասում եմ հստակ եւ միանշանակ՝ Գերմանիան ամբողջությամբ հրաժարվում է ռուսական էներգառեսուրսների ներմուծումից»,-ասել է նա։

«Մինչեւ ամառ մենք երկու անգամ կկրճատենք նավթը, իսկ մինչեւ տարեվերջ կհասնենք զրոյական մակարդակի։ Մեր համատեղ հրաժարումը մեր ընդհանուր ուժն է»,-հավելել է Բերբոքը։