Չինաստանը դեպի Գերմանիա երկաթուղային նոր երթուղի է բացել, որը շրջանցում է Ռուսաստանը

Մանրամասներ
ա

Չինաստանը երկաթուղային նոր երթուղ է բացել դեպի Գերմանիա։ Դրանով գնացքները կկարողանան հասնել Գերմանիայի Մանհեյմ քաղաք՝ շրջանցելով Ռուսաստանը, հայտնում են Լրագիրը և China.org-ը։

Երթուղին անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Ռումինիայով, Հունգարիայով, Սլովակիայով և Չեխիայով՝ անցնելով Կասպից և Սև ծովերով՝ օգտագործելով երկաթուղային և ծովային համակցված տարբերակը: Ապրիլի 13-ին Սիան քաղաքից դուրս է եկել սպորտային ապրանքներով բեռնված առաջին գնացքը։

Նոր երթուղին ընդգրկում է երկրներ և տարածաշրջաններ, որոնցով նախկինում հազվադեպ էին անցնում Չինաստան-Եվրոպա գնացքները: Սիան քաղաքում գործող միջազգային լոգիստիկ «Ժույանգ» ընկերությունը նշել է, որ այժմ փոխադրումների արդյունավետությունը կբարձրանա, իսկ արժեքը կկրճատվի։