Z տառը, որը ռուս զինվորականները սարքել են Ուկրաինայում պատերազմի ժամանակ, խորհրդանշում է ողբերգությունն ու վիշտը։ Այս մասին, ըստ Լրագրի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Նատալյա Պոկլոնսկայան հայտարարել է YouTube-ի «Կենդանի մեխ» ալիքի եթերում։
«Այս Z տառը խորհրդանշում է ողբերգություն և վիշտ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար: Ինչո՞ւ։ Այո, քանի որ ռուս և ուկրաինացի զինվորներն մահանում են, իսկ ծնողները տարբեր լուրեր են ստանում։ Սա ողբերգություն է: Ի վերջո, ՊՆ-ն ասում է, որ այսքան զոհ, այսքան վիրավոր։ Սա ուրախությո՞ւն է: Ոչ»,- նշել է նա։
Ավելի վաղ ռուս միլիարդատեր Օլեգ Տինկովը Z տառը պատկերողներին տկարամիտ էր անվանել։
0Comments