Ովքեր իսկապես մտահոգված են Արցախի ճակատագրով, Ազատության հրապարակում անելիք չունեն․ Վաղարշակ Հակոբյան

Մանրամասներ

1

Իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Վանեցյանի հեծանիվ վարելուն և նմանատիպ գործողություններին պետք է գնահատական տա ժողովուրդը։

«Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի Արցախի հարցում առկա շատ բարդ գործընթացը հանգուցալուծվի ի նպաստ Հայաստանի ժողովրդի ու Արցախի ժողովրդի։ Վանեցյանը միգուցե ուզում է կրկնօրինակել այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականին։ Այն մարդիկ, ովքեր իսկապես մտահոգված են Արցախի ճակատագրով, Ազատության հրապարակում անելիք չունեն»,- ասաց նա։ Ընդդիմադիրները, ըստ Հակոբյանի, չեն կարող ասել, թե ովքե՞ր են ունակ երկիրը ղեկավարելու, ովքեր՝ ոչ, քանի որ դա բացառապես ՀՀ քաղաքացիների, ժողովրդի որոշումն է։

«2021 թվականի հունիս ամսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովուրդն արդեն իր կարծիքը հայտնել է։ Հիմա ժողովուրդը որոշել է, որ երկիրը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը»,- հավելեց նա։

Անդրադառնալով Արցախի պատգամավորների հայտարարությանը, որ իշխանությունները կհատեն կարմիր գծերը՝ պատասխանեց, որ երբևէ Արցախի պատգամավորներն այնքան ազատ չեն եղել իրենց գործողություններում, ինչքան հիմա։